2026 թվականի առաջին կիսամյակում Գերմանիան Ռուսաստանին մատակարարելէ 79 միլիոն եվրոյի վերջույթների պրոթեզներ և արհեստական հոդեր։ Հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա՝ նման հաշվարկ է ներկայացրել Forbes-ը, որին վկայակոչում է Current time-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ սա գրեթե մեկ երրորդով՝ 19 միլիոն եվրոյի չափով ավելին է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ 2021 թվականի համեմատ՝ ձեռքերի և ոտքերի պրոթեզների մատակարարումն աճել է 5,4 անգամ։ Լրագրողներն ընդգծել են, որ կտրուկ աճը սկսվել է 2024 թվականից։ Ձեռքերի և ոտքերի պրոթեզներին ու դրանց բաղադրիչներին բաժին է ընկել 41,2 միլիոն եվրո, իսկ էնդոպրոթեզների՝ արհեստական կոնքազդրային, ծնկային և այլ հոդերի գնումների համար ծախսվել է 37,8 միլիոն եվրո։ «Ռոստեխի» տվյալներով՝ պրոթեզների կարիք ունեցող մարդկանց շրջանում երիտասարդների մասնաբաժինը 8%-ից աճել է մինչև 15–20%՝ հիմնականում Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվածների հաշվին։ Պրոթեզներ արտադրող Steplife ընկերության գլխավոր տնօրեն Իվան Խուդյակովը պրոթեզների պահանջարկի աճը կապել է դրանց տրամադրման գործընթացի արագացման և ավելի բարդ տեսակների անհրաժեշտության հետ։ Նրա խոսքով՝ ռուսական արտադրողները չեն հասցնում բավարարել աճող պահանջարկը։ Ներկայումս հայրենական արտադրանքին բաժին է ընկնում շուկայի 80%-ը՝ քանակական արտահայտությամբ, և 30%-ը՝ դրամական արտահայտությամբ։ Թանկարժեք, բարձր տեխնոլոգիական բաղադրիչների հատվածում ներմուծման մասնաբաժինը հասնում է 70%-ի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը