Միջազգային
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն բրիտանական Financial Times-ից պահանջել է հեռացնել այն հրապարակումը, որտեղ պատմվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հեռախոսազրույցի մասին։ Նորվեգական VG պարբերականի հաղորդմամբ՝ Ստյորեն հայտարարել է, որ զրույցի բովանդակությունը սխալ է ներկայացվել։ Financial Times-ը հրաժարվել է հեռացնել հոդվածը, գրում է The Insider-ը։ Ստյորենի, Ստուբի և Պուտինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին։ Նույն օրը Financial Times-ը հրապարակել է հոդված, ըստ որի՝ զրույցի մեծ մասը Ռուսաստանի նախագահն օգտագործել է միջնադարյան սլավոնական պատմության մասին իր զրուցակիցներին դասախոսություն կարդալու համար։ Պարբերականը, հղում անելով երեք աղբյուրի, գրել է, որ զրույցը նախատեսված էր 30 րոպե տևելու համար, սակայն այն ձգվել է մինչև մեկուկես ժամ։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները քննարկելու փոխարեն՝ Պուտինը երկար մենախոսություն է ունեցել այն մասին, ինչն ինքն անվանում է «հակամարտության սկզբնապատճառներ»։ «Մենք խնդրել ենք Financial Times-ին հրապարակել հերքում, քանի որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը։ Նրանք կուղղեն այն, քանի որ մենք մասնակցել ենք այդ զրույցին»,- VG-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Ստյորեն։ Սակայն Financial Times-ի խմբագրությունը նորվեգացի լրագրողներին հայտնել է, որ վստահ է իր աշխատանքի որակի վրա և ոչինչ չի փոխելու։ VG-ին տված մեկնաբանության մեջ Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչը հաստատել է, որ Ֆինլանդիան նույնպես դիմել է Financial Times-ին՝ հոդվածում ուղղումներ կատարելու։ Նրա խոսքով՝ Պուտինը խոսել է 2014 թվականից սկսված իրադարձությունների մասին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT Նմանատիպ նյութեր Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ Կատարի վերջին առաջարկները համարում է անընդունելի գաղափարներ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





