Կառավարությունն ընդունել է որոշում՝ կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճումներ ունեցող քաղաքացիների համար սահմանված տարկետման նոր համակարգի կիրարկումն ապահովելու նպատակով։ Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․ Կրթության և գիտության ոլորտում բացառիկ նվաճում ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու գործընթացի կատարելագործմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով նոր տարկետման համակարգ է սահմանվել՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Նշված հիմքով տարկետում ստանալը և առնվազն երեք տարի ՀՀ-ում աշխատելու համար սահմանված պայմանը կատարելը հիմք է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Առաջարկվող կարգավորման նպատակն է, որպեսզի քաղաքացին աշխատելու համար տարկետման ժամանակահատվածում զինվորական ծառայությունից ազատվելու այլ հիմք չստեղծի՝ և աշխատելու պայմանը չկատարած ազատվի զինվորական ծառայությունից: Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը «Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն