Հասարակություն
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Բելգիացի մասնագետը վերականգնողական փուլը կշարունակի տանը: Վենսան Կոմպանին օրեր առաջ «Բավարիայի» մարզման ժամանակ կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել: Ախտորոշվել է ուղեղաթաղանթի գրգռվածություն, որն ուղեկցվել էր մկանային ջղաձգումներով: Դեռ հայտնի չէ, թե երբ է 40-ամյա մարզիչը վերադառնալու աշխատանքի։ Վենսան Կոմպանին 2024 թվականից է գլխավորում «Բավարիան»: UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





