Հասարակություն
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, երբ բնական ժայռային գոյացությունից ժայռաբեկորներ են պոկվել և ընկել։ Նևշեհիրի նահանգապետ Հուսեյին Քյոքը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքից հետո։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության, ժանդարմերիայի, աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման AFAD գործակալության ու բուժաշխատողների խմբերը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Այսօր՝ ժամը 15:15-ի դրությամբ, առատ տեղումների հետևանքով սողանք է տեղի ունեցել։ Նևշեհիր նահանգի Գյորեմե քաղաքում սողանքի հետևանքով ժայռաբեկորներ են թափվել։ Ցավոք, այս պահի դրությամբ հայտնաբերել ենք երկու մարդու մարմին, իսկ մեկ վիրավորի տեղափոխել ենք հիվանդանոց։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պետական կառույցներն իրենց բոլոր հնարավորություններով շարունակում են աշխատանքները»,- դեպքի վայրում լրագրողներին ասել է Քյոքը։ Հորդառատ անձրևների հետևանքով ժայռային գոյացությունից պոկված քարերն ընկել են մի տարածք, որտեղ մարդիկ են եղել։ Փրկարարները պարզել են, որ երկու մարդ մահացել է՝ քարերի տակ մնալու հետևանքով։ Վիրավորին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկը։ Տարածքում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակների կառավարման շտաբ։ Այս շաբաթ Նևշեհիր նահանգում պարբերաբար անձրևներ և ուժեղ քամիներ են դիտվել։ Եղանակային պայմանների պատճառով չորեքշաբթի և հինգշաբթի օրերին չեղարկվել են Կապադովկիայի օդապարիկներով զբոսանքները, որոնք տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային գրավչություններից են։Օդապարիկներով թռիչքները, որոնք տարվա ընթացքում կարող են իրականացվել մոտ 220 օր, թույլատրվում են միայն այն դեպքում, երբ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Նևշեհիրի գրասենյակը եղանակային պայմանների գնահատման հիման վրա հաստատում է դրանց անցկացումը։ Սոցցանցերում դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





