Հասարակություն
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եթե լինում է սահմանանցում, պատասխանը ստանում են»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Տարոն Չախոյանի այն պնդումներին, թե առաջինը Դավթյանն է իրեն հարվածել։ Ընդդիմադիր պատգամավորը չմանրամասնեց՝ ինչն է եղել բախման պատճառը՝ նշելով, որ տղամարդկային արժանապատվությունն իր և թիմակիցների համար առաջնային է։ Հարցին՝ արդյոք Չախոյանը հայհոյանք կամ վիրավորական արտահայտություն է հնչեցրել իր հասցեին, Դավթյանը պատասխանեց։ «Չեմ մանրանում, բայց հավատացած եղեք՝ ես ինչ արել եմ, տեղին եմ արել ու ճիշտ եմ արել»,- վստահեցրեց պատգամավորը։ Գառնիկ Դավթյանը հայտարարեց, որ զղջում է Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության նվազման համար։ Նրա խոսքով՝ խորհրդարանը ներկայացնում է հասարակությանն ու պետությունը, իսկ տեղի ունեցածը հերթական անգամ նվաստացնում է բարձր ամբիոնը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





