Հասարակություն
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դատապարտեց միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների վարքագիծը՝ պնդելով, որ իշխանական պատգամավորներն արձագանքել են ընդդիմության սադրանքին։ «Քաղաքացիական պայմանագիրը» ընդամենն արձագանքել է «Ուժեղ Հայաստան»-ի խուլիգանական պահվածքին»,- հայտարարեց Բաքոյանը։ Նրա խոսքով՝ երբ ՔՊ խմբակցության պատգամավորն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մոտենում է ելույթ ունեցողին՝ փորձելով ճնշել կամ հարվածել, իշխանական պատգամավորները կարող էին համարժեք արձագանքել։ «Համարժեք արձագանքել են, դա շատ նորմալ է, և այդպես էլ պետք է լինի»,- ասաց Բաքոյանը։ Նա նաև կոչ արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հետագայում նման վարքագիծ չդրսևորել՝ ընդգծելով, որ նման դեպքերը պետք է բացառել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





