Միջազգային
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսի թղթակիցը։ Ատլանտայում նախարարական հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ին։ Այն կլինի դեկտեմբերին Մայամիում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստական վերջին փուլերից մեկը։ Ատլանտայում հանդիպումը կանցկացվի 2026 թվականին G20-ում ԱՄՆ նախագահության շրջանակում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ քննարկումների հիմնական թեման կլինի համաշխարհային տնտեսությունը։ Նախարարները կքննարկեն նաև աշխարհաքաղաքական հակամարտությունների և միջազգային լարվածության ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա։ «Մեծ քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է դեկտեմբերի 14-15-ին՝ Մայամիում։ ԱՄՆ-ը գագաթնաժողովին հրավիրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հրավերը «կմշակվի», ինչից հետո Մոսկվան որոշում կկայացնի մասնակցության վերաբերյալ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





