Օլեշկիի բնակիչներն ավտոբուսների մոտ սպասում են տարհանման, 30-ը հոկտեմբերի, 2026թ. Խերսոն, Ուկրաինա Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր մարդասիրական օգնություն են տարել ուկրաինական Օլեշկի քաղաք, որը ռուսական զորքը գրավել է ավելի քան չորս տարի առաջ: Ավտոշարասյան հետ հատուկ բացված մարդասիրական միջանցքով Օլեշկի են մեկնել տարբեր երկրներից լրագրողներ, ինչպես նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները, որոնք համակարգում են առաքելությունը։ Օլեշկի է մեկնել նաև 25 ավտոբուս, որպեսզի մարդասիրական միջանցքով քաղաքից տարհանեն նրանց, ովքեր կցանկանան: Առնվազն 750 մարդու կարող են տեղափոխել ավտոբուսները, թեև Օլեշկիում, Ուկրաինայի գնահատականներով, դեռ մոտ 2000 մարդ կա: Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները Յանա Լանտրատովը (ձախից) և Դմիտրո Լյուբինեցը զրուցում են լրագողների հետ՝ մարդասիրական ավտոշարասյան դիմաց: Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տևական ժամանակ ռուսական օկուպացիայի տակ ապրողների հետ՝ հասկանալու, թե ինչի կարիք ունեն ամենաշատը: Ուկրաինացի պաշտոնյային տեսնելիս տեղացիներից շատերը չեն կարողացել զսպել հուզմունքը: «Դե, ինչպե՞ս են գործերը։ Հավաքե՞լ եք իրերը, պատրա՞ստ եք»,- հարցնում է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրո Լյուբինեցը Օլեշկիի տարեց բնակչին: «Այո, մենք 20-րդ ավտոբուսում ենք, որդիս՝ 17-րդ։ Դեպի Ուկրաինա»,- պատասխանում է կինը։ Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լուբինեցը զրուցում է Օլեշկիի բնակիչների հետ, 30-ը հոկտեմբերի, 2026թ. Դմիտրո Լյուբինեցը մտահոգ ու հուզված բնակիչներին վստահեցրել է՝ Ուկրաինայի գլխավոր առաջնահերթությունը օգնության կարիք ունեցող մարդիկ են և անում են ամեն ինչ՝ նրանց օգնելու համար: «Ամեն ինչ կարգին է, հասկանում եմ ձեզ։ Երբ սկսեցինք այս ամենը, անկեղծ ասած, ես էլ այդպիսի զգողություններ ունեի։ Բայց մենք արդեն հասել ենք, և ես անձամբ եմ եկել այստեղ»,- ասել է Լյուբինեցը: Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրո Լյուբինեցը զրուցում է Օլեշկիի բնակիչների հետ, 30-ը հոկտեմբերի, 2026թ., Օլեշկի, Խերսոն, Ուկրաինա Օկուպացված Օլեշկիի բնակիչներն ավտոբուսների մոտ սպասում են տարհանման, Խերսոն, Ուկրաինա, 30-ը հոկտեմբերի, 2026թ. Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովն իր հերթին Օլեշկիից տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում տարհանումից առաջ: «Մենք Օլեշկիում ենք։ Այստեղ հավաքվում են մարդիկ, որոնք ցանկանում են գնալ Ռուսաստանի տարածք։ Այստեղ կան նաև մարդիկ, որոնք ցանկանում են գնալ Ուկրաինայի տարածք։ Բոլորը հնարավորություն կունենան դա անելու։ Մարդիկ աստիճանաբար նստում են ավտոբուսներ»,- ասել է Լանտրատովան։ Այս առաքելությունն իրականացնելու համար Օլեշկիում հրադադար է հաստատվել հոկտեմբերի 27-ից՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդական ջանքերի շնորհիվ: Հրադադարն ուժի մեջ կլինի մինչև նոյեմբերի 1-ի ուշ գիշեր: Բնակիները հավաքվել են ավտոբուսների մոտ տարհանումից առաջ, 30-ը հոկտեմբերի, 2026թ. Օլեշկի, Խերսոն, Ուկրաինա Ու մինչ արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմի հետևանքով ռուսական օկուպացիայի տակ հայտնված Օլեշկիում հրադադար է և մարդասիրական առաքելություն իրականացվում, Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինայի այլ հատվածներին: Չեռնիգովում 15-ամյա 2 աղջիկ է սպանվել, վիրավորվել է 25 մարդ: Կիևում ռուսական զինուժը հրթիռներով հարվածել է էներգետիկ օբյեկտների, նաև քաղաքացիական այլ ենթակառուցվածքների, մեկ մարդ է սպանվել: Խանութի մի սեփականատեր պատմել է, որ ողջ գիշեր լսել են հրթիռների հարվածների ձայները, իսկ առավոտյան եկել ու տեսել են, որ խանութն ավերված է: «Չգիտեմ՝ ինչ կարելի է ասել, սիրտ չունեմ խոսելու ... Չգիտեմ, շատ տխուր է, շատ ափսոս: Արդեն պատերազմի 5-րդ տարին է։ Շատ տխուր է, չգիտեմ ...Իսկապես ուզում եմ, որ ինչ-որ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է Ալինան, որը խանութի սեփականատեր է։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածներ է հասցրել Ռուսաստանին: Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքի նավթավերամշակման գործարանում ուկրաինականանօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել: