Քաղաքականություն
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
Նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Սուրեն Գրիգորյանը։ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է Գեղարքունիքի մարզպետի օգնականի պաշտոնը։ Հիշեցնենք՝ 2016-ից Սևանի գործող ղեկավարը Սարգիս Մուրադյանն է։ Հայաստանի համայնքների միության ներկայիս էջում նրա կուսակցական պատկանելությունը դեռ նշված է որպես ՀՀԿ անդամ։ Մուրադյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ տվյալներ լրացված չեն։ 2021-ի ընտրություններում ՔՊ-ն առանձին չէր մասնակցում Սևանի ընտրությունների և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի դաշինքին, թեև Մուրադյանը նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում շարունակում էր ներկայացվել որպես ՀՀԿ անդամ։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ համայնքն ունի 32 հազար 791 ընտրող։ ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





