Հասարակություն
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկումների հիմնական մասը վերաբերել է ոչ թե օրակարգային հարցին, այլ բուն սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Այս մասին նիստից հետո Factor TV-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ օրակարգում դատական իշխանությանը վերաբերող հարցերն էին։ Քննարկման ընթացքում, սակայն, որոշ հարցեր անպատասխան են մնացել։ Դրանցից մեկը Սահմանադրական դատարանի՝ ընտրական վեճերի քննության ժամանակ ունեցած դերի վերաբերյալ է․ այն պետք է գործի՞ որպես իրավունքի, թե՞ փաստի դատարան, ինչպես գործել է մինչև 2005 թվականը։ Իոաննիսյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրացրել են Արդարադատության նախարարության դերակատարության հարցը։ «Եթե նախկինում Արդարադատության նախարարությունը աջակցող մարմին էր խորհրդին, հիմա Արդարադատության նախարարությունը փորձում է ավելի շատ դառնալ ոչ թե աջակցող մարմին, այլ դառնալ նախագծող մարմին, Սահմանադրության տեքստ հրապարակող մարմին, ինչն անընդունելի է»,- ասաց Իոաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումը նվազեցնում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կարգավիճակը։ Հարցը դարձել է սուր քննարկման առարկա, քանի որ խորհրդի անդամները ցանկանում են հստակեցնել՝ ի վերջո ո՞վ է մշակում Սահմանադրության նախագիծը՝ խորհուրդը, թե՞ Արդարադատության նախարարությունը։ «Եթե դա անում է Արդարադատության նախարարությունը, շատ բարի, բայց այդ դեպքում խորհուրդը, մեծ հաշվով, էլ ի՞նչ է անում։ Այդ դեպքում խորհուրդը կարելի է լուծարել»,- նշեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելուն՝ Իոաննիսյանը նշեց, որ այդ հարցը երբևէ խորհրդում չի քննարկվել և քվեարկության չի դրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





