<p>Ինդոնեզիայի փրկարարները Ճավայի ծովում որոնում են ուղևորատար նավի 140 ուղևորի։ Նավը, որի վրա եղել է 243 մարդ, վատ եղանակի պայմաններում կորցրել էր կապը։</p><p>Փրկարար ծառայության տվյալներով՝ տարբեր նավերի օգնությամբ տարհանվել է 103 մարդ, որոնցից մեկը մահացել է։ Որոնողական աշխատանքներում ներգրավվել են նավեր և ուղղաթիռ։</p><p>Նավը շարժվում էր Սուրաբայայից դեպի Բանջարմասին։ Փրկարարները կենտրոնացել են դրա վերջին հայտնի գտնվելու վայրի շրջակայքում։</p>