<p>Վանուատուի ափերի մոտ MV Matui լաստանավի խորտակումից առնվազն մեկ մարդ է զոհվել, իսկ ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած։</p><p>Վանուատուի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ 15 մարդ ողջ է հայտնաբերվել։ Լաստանավը խորտակվել է վատ եղանակի պայմաններում՝ Ամբաե և Սանտո կղզիների միջև։</p><p>Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Իշխանությունները հայտնել են, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է անցկացվելու։</p>