ԱՄՆ-ն և Բելառուսը համաձայնության են եկել, որի շրջանակում Բելառուսը 25 բանտարկյալի ազատ կարձակի, ԱՄՆ-ն էլ կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, որի ղեկավարած պատվիրակությունը երեկ էր հանդիպել Բելառուսի նախագահի և վարչապետի հետ:
«Մենք համաձայնության ենք եկել ժամանակավոր համաձայնագրի, փոխըմբռնման շուրջ: Որպես բարի կամքի դրսևորում՝ Բելառուսը կազատի 25 մարդու։ Իր հերթին, Միացյալ Նահանգները կվերացնի...





