Ռուսական զորքերը Ուկրաինայի Նիկոպոլում անօդաչու թռչող սարքերով հարվածել են ավտոբուս, ինչի հետևանքով հինգ ուղևոր զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ոստիկանության պետ Ալեքսանդր Գանժան։
Գնացքի անձնակազմը և ուղևորները տարհանվել են, ապա ուղևորությունը շարունակել ավտոբուսներով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական անօդաչուները հարձակվում են ուղևորատար գնացքների վրա։ Սեպտեմբերի 8-ին ռուսական զինուժն անօդաչուներով...