Ռուսական ռազմանավը Դանիայի Գեդսեր քաղաքի մոտակայքում գտնվող միջազգային ջրերում ազդանշանային լուսարձակող հրթիռներ է արձակել Դանիայի ռազմաօդային ուժերի Fennec ուղղաթիռի ուղղությամբ, երեկ ուշ երեկոյան հաղորդել է Դանիայի զինված ուժերի հրամանատարությունը։
Հաղորդվում է, որ դանիական ուղղաթիռը պլանային լուսանկարահանում էր կատարում այդ ժամանակ։
«Ռուսական ֆրեգատն ուղղաթիռի ուղղությամբ ազդանշանային երկու հրթիռ է արձակել։ Լուսարձակներից մեկը թռել է ուղղաթիռին մոտ», - ասվում է...