Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել ռեփեր Noize MC-ի (Իվան Ալեքսեև) նկատմամբ՝ «ահաբեկչությունը արդարացնելու» հոդվածով (ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մաս), հայտնել է Մոսկվայի քաղաքային դատախազությունը:
Հետաքննիչների տվյալներով՝ երաժիշտը, լինելով Ռուսաստանից դուրս, համերգների ժամանակ հրապարակային հայտարարություններ է արել, որոնցում «արդարացրել է ահաբեկչական գաղափարախոսությունը, նաև արտահայտել է իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնությունում արգելված և ահաբեկչական ճանաչված կազմակերպության...





