ՆԱՏՕ-ի կործանիչը կեսգիշերից կարճ անց անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Սա ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Լիտվայի երկնքում խոցված առաջին անօդաչուն: Դրա պատկանելիությունը դեռ չի պարզվել:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուն, որը, հավանաբար, եկել էր Բելառուսից, խփվել է Պրատկունայ գյուղի մոտ, որը երկրի երկրորդ խոշորագույն քաղաք Կաունասի մոտ է։
ՆԱՏՕ-ի Բալթյան օդային հսկողության առաքելությանը...





