Երևանի երթևեկությունը թեթևացնելու և խցանումները նվազեցնելու հարցը թեև այսօր ավագանու նիստի օրակարգում առանձին տող չուներ, բայց հիմնական ու ամենաթեժ քննարկումները հենց այս խնդրի մասին էին։
Նախ տրանսպորտի գծով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ առաջիկայում նոր տեսախցիկներ են տեղադրվելու քաղաքի մատույցներում և Փոքր կենտրոնի մուտքերի մոտ և հաշվելու են Երևան եկող և Կենտրոն մտնող մեքենաների քանակը, որպեսզի արդեն տվյալների վրա հիմնված որոշումներ ընդունեն։ Լուսացույցներն են արդիականացնելու և...