Գերմանիայի Հանովեր քաղաքի մոտակայքում կործանված անօդաչու թռչող սարքի մնացորդներ են հայտնաբերվել: NDR-ի տվյալներով՝ բեկորները հայտնաբերվել են Շտայնհուդեր լճի մոտ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը հայտնաբերման մասին հաղորդում է ստացել սեպտեմբերի 14-ին և շարունակում է անօդաչուի մյուս մասերի որոնումները մեծ ու անմարդաբնակ տարածքում:
Bild թերթի տվյալներով՝ վթարի վայրը գտնվում է Վունշտորֆի ռազմական օդանավակայանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղակայված...





