Մ-4 Երևան–Սևան–Իջևան–ՀՀ սահման միջպետական ճանապարհի 143-րդ կիլոմետրին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ «Ճանապարհին հարակից լանջի վրա կախված ժայռաբեկորները վտանգավոր էին երթևեկողների համար։ Սեպտեմբերի 18-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության, Իջևանի համայնքապետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության համատեղ ուժերով ժայռաբեկորները հեռացվել են՝ կանխելով հնարավոր …