Ռուսական ուժերը սեպտեմբերի 21-ի գիշերը հարվածային անօդաչուներով գրոհել են Ուկրաինայի մի շարք շրջաններ։ Խարկովի մարզի Լոզովա քաղաքում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Քաղաքում վնասվել և մասամբ ավերվել են բնակելի շենքեր ու երկաթուղային ենթակառուցվածքներ։ Հարվածներից հետո երկու հրդեհ է բռնկվել։ Երկհարկանի բնակելի շենքերից մեկում այրվել է տանիքը, վնասվել են նաև երկրորդ հարկի բնակարանները։ Փրկարարները փլատակներից դուրս...