Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի երկնքում ամերիկյան MQ-1 Predator անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, տեղեկացնում է Al Jazeera-ն: Հայտարարությունում, որը տարածել են իրանական լրատվական գործակալությունները, ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ-ն MQ-1 անօդաչու թռչող սարքերը հանել էր շահագործումից, սակայն ստիպված է եղել վերսկսել դրանց կիրառումը այն բանից հետո, երբ Իրանի հետ պատերազմի ընթացքում կորցրեց իր ավելի առաջադեմ MQ-9 անօդաչուներից շատերը։ ԻՀՊԿ-ն...