Ռուսաստանում ավարտվել են Պետական դումայի ընտրությունները, որոնք տևեցին երեք օր: Քվեաթերթիկների 95.18 տոկոսի մշակումից հետո, նախնական տվյալներով, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն առաջատարն է՝ ձայների 57.83 տոկոսով: Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը, նախնական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 13.81 տոկոս ձայներով, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 8.98 տոկոսը, իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 7.96 տոկոսը։ Նվազագույն շեմը չեն հաղթահարել և...