Իրավապաշտպանները նույնականացրել են Ուկրաինայի 555 քաղաքացու, որոնց դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը: Ուսումնասիրությունը կատարել են ռուսական «Պերվի օտդել» (Первый отдел) իրավապաշտպան նախագիծն ու Parubets Analytics անկախ վերլուծական կենտրոնը, որը հետազոտություններ է անցկացնում քաղաքական բռնաճնշումների, պատերազմի, ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների...