Հասարակություն
Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարդանանց փողոցում։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի»,- ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





