Հանրապետության հրապարակում անցկացված Անկախության 35-ամյակի միջոցառմանը ներկա չէին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Սա արձանագրել է Factor TV-ի տեսախցիկը։ Արդյոք հրավերներ ուղարկվե՞լ էին նաև ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին։ Ընդդիմադիր ամենամեծ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հրավեր ստացել է, սակայն իրենք չեն մասնակցել տոնակատարությանը, քանի որ մեկնել էին Տիգրանաշեն։ …