Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի» թեմայով Նյու Յորքում կազմակերպված պանելային քննարկմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, հայտնում է Haberler.com-ը: Հաքան Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան նպատակ ունեն...