Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է քաղաքացիներից մեկի պնդումները, թե Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ընթացքում իրեն ներկայացրել է որպես մարզպետ, սպառնացել կամ վախեցրել է քաղաքացուն։ Սարգսյանի ներկայացմամբ՝ խնդիրը սկսվել է այն բանից հետո, երբ իր բնակության վայրի պատին հարևանը սարքավորում է տեղադրել, որն ուշ գիշերներին ձայն է արձակել։ Նրա խոսքով՝ խնդիրը շարունակվել է մոտ …