Հասարակություն
Մեկնարկել է ԱԺ նիստը, օրակարգում եկեղեցու խնդիրներն ուուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հարցն է
Մեկնարկել է ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ ԱԺ օրակարգում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցն է։ Հիշեցնենք՝ Ազգային ժողովը ստեղծել է եկեղեցում առաջացած ճգնաժամի, առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





