u003cp>Դա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության միաձայն որոշումն է։ Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող խմբակցության ղեկավար Առուսյակ Մանավազյանը՝ մեկնաբանելով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին «ՔՊ» շարքերից հեռացնելու որոշումը։u003c/p>u003cp>Ընդ որում, ինչպես նշել է պատգամավորը, խորհրդարանական խմբակցության շրջանակում այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։u003c/p>u003cp>«Մանրամասների մեջ չեմ խորանա։ Մենք ամեն ինչ քննարկել ենք Հայկ Սարգսյանի ներկայությամբ», — հավելել է Մանավազյանը։u003c/p>u003cp>Նշենք, որ Հայկ Սարգսյանը խորհրդարանի պատգամավոր էր դարձել 2018 թվականի փողոցային պայքարին ակտիվ մասնակցություն ունենալուց հետո։u003c/p>u003cp>Իր հարցազրույցներից մեկում Սարգսյանը հայտարարել էր, որ կուսակցության Վարչության անդամ եղած ժամանակ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել երկրում առկա մի շարք խնդիրների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ։u003c/p>u003cp>Նրա խոսքով՝ դրանից հետո կուսակիցների հետ իր հարաբերությունները լարվել են։ Այս կապակցությամբ Սարգսյանը եզրակացրել էր, որ այնտեղ պատրաստ չեն լսել սեփական շարքերից հնչող քննադատությունը։u003c/p>u003cp>Վերջին շրջանում նա հանդես էր գալիս աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք թիմակիցները մերժում էին, ինչպես նաև սուր հակամարտության մեջ էր խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։u003c/p>