u003cp>Արդեն հինգերորդ տարին անընդմեջ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրն իրականացնում է «ՈւսանողականFest»-ը՝ ստեղծելով հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար՝ զարգանալու, նոր կապեր ստեղծելու, տարբեր ոլորտների մասնագետների փորձին ծանոթանալու և նրանց հետ անմիջական երկխոսություն ունենալու համար։u003c/p>u003cp>Այս տարի «ՈւսանողականFest 2026»-ը տեղի կունենա u003cstrong>հոկտեմբերի 10-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցումu003c/strong>, և ակնկալվում է մեկ հարկի տակ համախմբել ավելի քան u003cstrong>500 ուսանողիu003c/strong>։u003c/p>u003cp>Ֆեսթի առանցքում իրական պատմություններն են՝ մասնագիտական ճանապարհի, հաջողությունների, դժվարությունների, կարևոր որոշումների ու դրանցից քաղած դասերի մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն լսելու տարբեր ոլորտներում կայացած խոսնակներին, այլև ուղղելու իրենց հարցերը և անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ։u003c/p>u003cp>Այս տարվա խոսնակներն են՝u003c/p>u003cul>u003cli>u003cp>u003cstrong>Լարիսա Հովհաննիսյանu003c/strong>՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադիր,u003c/p>u003c/li>u003cli>u003cp>u003cstrong>Ռուբեն Եսայանu003c/strong>՝ ժամանակակից գրող, բլոգեր և սցենարիստ,u003c/p>u003c/li>u003cli>u003cp>u003cstrong>Անի Խաչիկյանu003c/strong>՝ դերասանուհի,u003c/p>u003c/li>u003cli>u003cp>u003cstrong>Դավիթ Տոնոյանu003c/strong>՝ բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ։u003c/p>u003c/li>u003c/ul>u003cp>Խոսնակները ուսանողների հետ կկիսվեն իրենց մասնագիտական և անձնական ճանապարհի պատմություններով՝ ներկայացնելով ոչ միայն հաջողությունները, այլև դրանց հետևում եղած դժվարությունները, ձախողումները, կարևոր շրջադարձերն ու մարտահրավերները հաղթահարելու փորձը։u003c/p>u003cp>«ՈւսանողականFest»-ի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ հանդիպելու տարբեր մասնագիտական ուղիներ ընտրած մարդկանց, բացահայտելու նոր հեռանկարներ և ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք կարող են կարևոր լինել սեփական կրթական ու մասնագիտական ճանապարհը կառուցելիս։u003c/p>u003cp>Հինգերորդ տարին շարունակ «ՈւսանողականFest»-ը միավորում է տարբեր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին՝ ձևավորելով միջավայր, որտեղ հնարավոր է սովորել ոչ միայն հաջողության պատմություններից, այլև դրանց հասնելու ճանապարհից։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել u003ca target="_blank" class="fui-Link ___1q1shib f2hkw1w f3rmtva f1ewtqcl fyind8e f1k6fduh f1w7gpdv fk6fouc fjoy568 figsok6 f1s184ao f1mk8lai fnbmjn9 f1o700av f13mvf36 f1cmlufx f9n3di6 f1ids18y f1tx3yz7 f1deo86v f1eh06m1 f1iescvh fhgqx19 f1olyrje f1p93eir f1nev41a f1h8hb77 f1lqvz6u f10aw75t fsle3fq f17ae5zn" href="https://www.tfaforms.com/5234522" title="https://www.tfaforms.com/5234522">հայտu003c/a>:u003c/p>