Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի շփումներ հաստատելու նախաձեռնություններին, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ Զրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Էրդողանն ընդգծել է Սև ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու ջանքերի կարևորությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան այսուհետ ևս պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի շփումների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։ Թուրքական կողմը նման աջակցության հնարավոր ձևաչափերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։ Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա, ինչպես նաև Պետական դումայի ընտրություններում նրա կուսակցության արձանագրած հաջողության կապակցությամբ։