Հասարակություն
Տղե՛րք, հանձնվեք, որ լավով հանձնեն. անհետ կորածի մայրը բացառիկ տեղեկություններ հայտնեց դատարանում
44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» զինծառայողների սպանվելու, անհետ կորելու և գերեվարվելու գործերով երեկվա դատական նիստին որպես վկա հարցաքննվել է անհետ կորած համարվող 27-ամյա Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը։ «Մտածել եմ պատերազմը բոլորի համար է, մեր հողերը պահելու համար է։ Մտածել եմ, եթե ունես տղա, ինքը տղամարդ է, ապա պիտի ծառայի։ Հոկտեմբերի 24-ին գործընկերուհիս եկավ ասաց, որ Քիմիկների խմբում մորաքրոջս տղան էլ է, ասել են, որ գալիս են տղերքը, ասացի՝ զանգի հարցրու Ադոյանը մեջնե՞րն է։ Այդ աղջկան հեռախոսով ասաց, որ ձայն մի հանի, ընկել են «զասադ», ես անմիջապես գնացի զորամաս, մեկը դուրս եկավ՝ ասացի ո՞ւր է Ադոյանը, ասացին՝ տիկին Անահիտ, կապ չկա, ես հիշեցի «զասադ» բառն ու հասկացա արդեն, որ ընկել են շրջափակման մեջ»,- պատմել է անհետ կորածի մայրը։ Նա պատմել է, որ հանդիպել է գերությունից վերադարձած բազմաթիվ անձանց հետ, որոնցից էլ իմացել է, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ընթացքում։ Նա դատարանում բացառիկ մանրամասներ է ներկայացրել. «Տղե՛րք, հանձնվեք, որ լավով հանձնեն»։ Մանրամասները՝ տեսանյութում Ուզում էի ինձ հրկիզել, ինձ ոչ թե գործից կտրեցին, այլ տնից, հիմա ինչո՞վ ապրեմ. մրգավաճառ Ինչու՞ Փաշինյանը չներեց Հայկ Սարգսյանին Փաշինյանը տեղի ունեցածի մեջ մեղադրեց ադրբեջանցու ձեռքից ծանր վիրավորում ստացած հայ կնոջը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն Առաջին Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը Երեւանում Փաշինյանը կոչ է անում մեծ պատմություն չսարքել Շաքիի դեպքից և կատարվածում վիրավոր կնոջն է մեղադրում «Մատս դռան ու պետլիի արանքում մնաց». ինչ է տեղի ունեցել 33 համարի ավտոբուսում Բարձր գին, արագ վճարումներ և հստակ ժամանակացույց. Նոյ գործարանում խաղողը մթերվում է առանց հերթերի «Դուք դերասան եք». Փաշինյանը՝ շաքեցի կնոջը ծափահարած ընդդիմությանը Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը ադրբեջանցի զինվորի ներխուժումից հետո | ԼՈՒՐԵՐ | 20:00 Ասեք, տենամ` ինչ ենք մենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Սովորական կրիմինալ վիճակը դարձրել եք աշխարհաքաղաքական հարց. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին Ձեր քթներից հանելու եմ, սադրիչներ եք, հա, սպառնում եմ. Փաշինյանը հունից դուրս եկավ
Աղբյուր՝ NEWS.am — ընդհանուր լրահոս





