Երևանյան մի շարք նորակառույցներում բնակարաններ գնած քաղաքացիները տարատեսակ խնդիրների առջև են կանգնել, որոնք ինքնուրույն լուծել հիմնականում չեն կարողանում: Այդ խնդիրները հաճախ սկսվում են հենց առաջին քայլից՝ կառուցապատողի հետ կնքած պայմանագրից: Տերմիններով հագեցած այդ փաստաթղթերում խնդրահարույց կետերը միայն մասնագիտացած փաստաբանը կարող է նկատել: Կառուցապատողներից շատերը խոստացած ժամկետում չեն ավարտում շենքերը: Այդ ընթացքում հիփոթեք վճարող և վարձով ապրող գնորդը ստիպված շարունակում է թե՛ տան վարձը վճարել և թե՛ հիփոթեքը մարել: Երևանի քաղաքապետարանից ասում են՝ նորակառույց շենքերում բնակարան գնած բնակիչների և կառուցապատողի միջև պայմանագրային հարաբերություններին միջամտել իրենք չեն կարող, որովհետև քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ: Այդուհանդերձ, որոշ հարցեր փորձում են լուծել: «Ազատության» հեռուստաանդրադարձը՝ ստորև.