Հասարակություն
Քննություն է ընթանում, բայց Պապիկյանն ու Փաշինյանը պնդում են՝ ադրբեջանցի զինվորը դիվերսանտ չէ
Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը պնդում են, թե ադրբեջանցի զինծառայողը դիվերսիայի նպատակով չի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, միևնույն ժամանակ նշում են, որ դեպքի վերաբերյալ քննություն է ընթանում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պնդումը հիմնավորում է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել։ «Երբ Հայաստանի պատկան մարմինները ձերբակալել են նրան, նա դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր»,- ասել է Սուրեն Պապիկյանը, հոկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Պաշտպանության նախարարը չի հերքում, որ թերացումներ են եղել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Նախարարը վստահեցրել է, որ այդ թերացումները հետևանքներ կունենան։ «Հետևանքների մասին կարող ենք խոսել միայն ծառայողական քննությունից հետո»,- ասել է Պապիկյանը։ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։ ԱԱԾ-ն հերքում է Մեղրիի Կուրիս գյուղ ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրերը Գերմանիայի նախկին գլխավոր հետախույզի ձերբակալությունն ու Ադրբեջանի արձագանքը Եթե հիմա դուք լինեիք իշխանություն՝ սկսված կլիներ զորահավաքը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





