Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Ըստ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,- հայտնել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում։ Հունիսին էլ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները Բրյուսելում քննարկել էին երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկմանն ուղղված քայլերը։ Սառը քամի Ադրբեջանի և Թուրքիայի միջև. ինչի շուրջ չեն համաձայնում դաշնակիցները Թուրքիայում ներդրումային ֆոնդերի սկանդալը հարվածել է բորսային Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի կարգավորողները համագործակցության հուշագիր են մշակում Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո