Հասարակություն
Փաստացի խաղաղությունը դեռևս չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ. Ամիրբեկով
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստացի խաղաղությունն ու կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը դեռևս չեն նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Ըստ Report.az-ի՝ Ամիրբեկովը հայտնել է, որ «Ադրբեջանը խաղաղության պաշտոնական հաստատման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու համար Հայաստանից շարունակում է գործնական քայլեր ակնկալել»։ Ամիրբեկովն ընդգծել է, որ խաղաղության պաշտոնական ամրագրումն անհրաժեշտ է՝ այն [խաղաղությունը] կայուն և անշրջելի դարձնելու համար։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Ֆինլանդիայում տեղի գործընկերներին ծանոթացրել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացների մանրամասնություններին։ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության ամբողջական կարգավորումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, որտեղ այլևս հղում չի արվի 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այդ մասին Ադչբեջանը հընթացս հայտարարում է տարբեր պաշտոնյաների մակարդակով։ Մեկ այլ կարևոր հարց, որը բարձրաձայնում է Բաքուն կապված է «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը։ Այդ հարցում ադրբեջանցի պաշտոնյաները սերտ շփումների մեջ են ամերիկացի գործընկերների հետ։ Ուկրաինային նոր նախագահ է պետք, ասել է Թրամփը ԱԺ-ն ապօրինության հարթակի է վերածվում. Մայր Աթոռի ժողովի հայտարարությունը Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի մեջտեղում են Արտահանում ԵՄ, TRIPP-ի շինարարություն և խաղաղություն. զրույց Վահան Կոստանյանի հետ Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





