Հասարակություն
Վրաստանի քաղաքացուն մեղադրում են օտարերկրացուն միջուկային նյութ վաճառելու մտադրության մեջ
Կադրը՝ տեսանյութից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացու՝ միջուկային նյութի, մասնավորապես՝ ուրան-238-ի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Սա Վրաստանում ուրանի ապօրինի շրջանառության հետ կապված նման միջադեպերից վերջինն է․ դրանց մեծ մասում ներգրավված են եղել օտարերկրացիներ։ Անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ կասկածյալին ձերբակալել են Հակահետախուզության դեպարտամենտի և Հատուկ գործողությունների դեպարտամենտի համատեղ գործողության արդյունքում։ Քննությամբ պարզվել է, որ կասկածյալը պատրաստվում էր իր մոտ եղած ուրան-238-ը 700 հազար դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու։ Գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Անվտանգության ծառայությունը պարբերաբար հաղորդում է ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց ձերբակալությունների մասին։ 2026-ի փետրվարին Ծառայությունը Քութայիսիում ձերբակալել էր երկու օտարերկրացու, որոնք փորձում էին 3 միլիոն դոլարով ուրան և ցեզիում-137 գնել։ Ծառայությունը պնդել էր, որ նրանք մտադիր էին նյութերը տեղափոխել մեկ այլ երկիր։ 2025-ի հոկտեմբերին ձերբակալել էր Չինաստանի երեք քաղաքացու՝ երկու կիլոգրամ ուրան գնելու փորձի համար։ Ծառայությունը նրանց մեղադրում էր նյութը Ռուսաստանի տարածքով Չինաստան տեղափոխելու մտադրության մեջ։ Նույն տարվա հուլիսին Պետական անվտանգության ծառայությունը Բաթումիում ձերբակալել էր երկու անձի, որոնց մեղադրում էր չհստակեցված քանակությամբ ուրան 3 միլիոն դոլարով վաճառելու փորձի մեջ։ Ծառայության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը Վրաստանի քաղաքացի էր, մյուսը՝ օտարերկրացի։ «Մեզ ծեծում էին»․ Վրաստանում կալանավորները պատմում են աշխատակիցների բռնությունների մասին Թբիլիսիի քաղաքապետը երթևեկությունը թեթևացնելու համար նոր կանոններ է ներդնում Մոլդովան և Ուկրաինան Վրաստանից առաջ են միայն «բացասական ցուցանիշներով»․ Կոբախիձեն՝ ԵՄ-ին Վրացի ցուցարարը պնդում է, որ ոստիկանները ծեծել և սեռական բռնության են ենթարկել իրեն Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





