Հասարակություն
Վլադիմիրում ԱԹՍ-ի հարձակումից հետո «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը
Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է «Յանդեքս» ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը, ինչի պատճառով կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է ընկերության Yandex Cloud ծառայությունը։ Տվյալների կենտրոնի աշխատանքի դադարեցման հետևանքով «Յանդեքս»-ի մի շարք ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են դարձել։ Խափանումներ են արձանագրվել Yandex Pay, Yandex Lavka և Yandex Eda հավելվածներում։ Ավելի վաղ օգտատերերը խնդիրների էին բախվել նաև Մոսկվայի տարածաշրջանում Yandex Go տաքսի ծառայությունից օգտվելիս։ Վլադիմիրի մարզպետ Ալեքսանդր Ավդեևն ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վլադիմիրի մերձակայքում գտնվող ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ընկերության փոխանցմամբ՝ տուժածներ չկան։ Տվյալների կենտրոնի տարածքում աշխատում են համապատասխան ծառայությունները, որոնք վերացնում են հարձակման հետևանքները։ Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը՝ տուժել Կիևի մոտ ռուսական հարվածից և զինամթերքի պայթյուններից 37 մարդ է զոհվել Ուկրաինական ԱԹՍ-ները Wildberries-ից անցել են Ozon-ին Ռուսաստանում Wildberries-ի կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակումից 7 մարդ է զոհվել Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





