Հասարակություն
Վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել Իրկուտսկից ժանտախտի ներբերումը կանխարգելելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական խորհրդակցական հանձնաժողով՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստան ժանտախտի ներբերումը և տարածումը կանխարգելելու նպատակով։ Որոշմամբ հաստատվել են հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը։ Հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է ապահովել աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել վարչապետին։ Կառույցի կազմակերպատեխնիկական սպասարկումը վերապահվել է առողջապահության նախարարությանը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությամբ։ Առողջապահության նախարարությունը պատասխանատու է լինելու հանձնաժողովին մասնագիտական տեղեկատվություն, ռիսկի գնահատումներ և արձագանքման առաջարկներ ներկայացնելու համար, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակելու է հանձնաժողովի քարտուղարին։ Հանձնաժողովում ընդգրկված մարմինների և կազմակերպությունների ղեկավարները նույնպես հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է Առողջապահության նախարարությանը տրամադրեն իրենց ներկայացուցիչների, օպերատիվ տեղեկատվության փոխանակման պատասխանատուների տվյալներն ու պաշտոնական կապի միջոցները։ Հանձնաժողովի առաջին նիստը գումարվելու է տասն աշխատանքային օրվա ընթացքում՝ Իրկուտսկի մարզից ժանտախտի ներբերման ռիսկի գնահատման, կանխարգելիչ միջոցառումների համաձայնեցման և առկա պատրաստվածության վիճակի քննարկման նպատակով։ Հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշած անձի հետ։ Պուտինի և Ալիևի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, բայց այսօր և վաղը շփումներ կլինեն․ Փաշինյան Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի դեպքից հետո Հայաստանը ակտիվացրել է մոնիթորինգը․ նախարար Իրկուտսկում ժանտախտի կասկածով կին է մահացել Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, մենք չենք առարկի․ Փաշինյան Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





