Հասարակություն
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի պաշտոնական բացման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նորաբաց ակադեմիայում և մարզահամալիրում, ծանոթացել ստեղծված մարզական ենթակառուցվածքներին ու պայմաններին, որոնք ուղղված են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: Մանրամասներ են ներկայացվել կատարված ներդրումների և իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ շին. աշխատանքները մեկնարկել են 2025թ., կատարված շուրջ 20 մլն դոլարի ներդրման արդյունքում կառուցվել է երկու ժամանակակից մարզաբազա Երևանում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվում է այսօր՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում։ Բազմաֆունկցիոնալ «Freedom Arena»-ն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին, որտեղ բացի ֆուտբոլային հանդիպումներից, հնարավոր կլինի անցկացնել սպորտային և այլ միջոցառումներ։ Մարզադաշտն ունի շուրջ 2000 նստատեղ։ Սպորտային համալիրի տարածքում կգործի նաև Հայաստանում առաջին մասնագիտացված սպորտային-բժշկական կլինիկան և վերականգնողական կենտրոնը՝ Medicina Dello Sport: Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով արևային պանելներ, ջրախնայող համակարգեր, հակաալերգիկ նյութեր և ներկեր։ Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





