Միջազգային
Վահան Կոստանյանը չի բացառում Իրանից գազի ուղիղ ներկրման հնարավորությունը
Հայաստանը դիտարկում է գործող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համաձայնագրից դուրս Իրանից բնական գազ ներկրելու հնարավորությունը՝ երկրի ներքին պահանջարկը բավարարելու նպատակով։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հոկտեմբերի 9-ի զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Պատասխանելով Իրանի հետ խորացող համագործակցության շրջանակներում գործող «գազ էլեկտարէներգիայի դիմաց» բարտերային սխեմայից դուրս Իրանից ներքին նպատակների համար առանձին գազ ներկրելու հնարավորության մասին հարցին՝ փոխնախարարը հաստատեց, որ այդ հարցը գտնվում է երկկողմ օրակարգում։ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վերջերս, երբ այցելել էր Իրան, հենց այս հարցը նույնպես քննարկվել է իրանական կողմի հետ», - նշել է Վահան Կոստանյանը։ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ թեև գործընթացը դեռևս վերջնական հանգրվանում չէ, հեռանկարները բաց են․ «Այս պահին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց ապագայում չենք բացառում, որ կլինեն նաև այդպիսի հնարավորություններ»։ Ներկայում Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ ոլորտում գործում է փոխանակման հատուկ ռեժիմ, որի շրջանակներում Երևանը ստացված իրանական բնական գազի դիմաց Թեհրանին էլեկտրաէներգիա է մատակարարում: Հայաստան ներկրվող բնական գազի ընդհանուր ծավալում, որը 2025 թվականի պաշտոնական տվյալներով կազմել է 2,7 մլրդ խմ, շուրջ 82%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ մոտ 18%-ը՝ Իրանին: Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի Իրանն ԱՄՆ-ի պատասխանը բավարար չի համարում՝ պատերազմն ավարտելու պայմանների վերաբերյալ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին Պատարստ ենք դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ պայմանով․ Զելենսկի Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





