Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 309-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GACA)։ Գերատեսչության տվյալներով՝ զոհերից չորսը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Բանգլադեշի։ Զոհվել են նաև ԱՄՆ-ի, Հորդանանի, Պաղեստինի, Սիրիայի, Սուդանի և Եգիպտոսի մեկական քաղաքացի։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ և ստանում են բուժօգնություն։ Հարձակման հետևանքով վնասվել են նաև օդանավակայանի ենթակառուցվածքները։ Դեպքից հետո օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ համապատասխան մարմինները սկսել են գնահատել վնասները։ Սա հութիների երրորդ հարձակումն է Ռիադի միջազգային օդանավակայանի վրա այս շաբաթ։ GACA-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախորդ հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն երեք Սաուդյան Արաբիայի քաղաքացի, այդ թվում՝ օդաչու։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարձակումը որակել է որպես «լիարժեք ռազմական հանցագործություն»։ Կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրք ալ-Մալքին հայտարարել է, որ կոալիցիան վճռական պատասխան կտա՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Սաուդյան Արաբիան ռազմական գործողություններ է իրականացնում Եմենում՝ ի պաշտպանություն երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության։ Հոկտեմբերի 5-ին Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու լայնածավալ ռազմական գործողության մասին։ Նույն օրը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նույնպես հայտնել է հութիների դիրքերին օդային հարվածների մասին։ Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի Իրանն ԱՄՆ-ի պատասխանը բավարար չի համարում՝ պատերազմն ավարտելու պայմանների վերաբերյալ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին Պատարստ ենք դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ պայմանով․ Զելենսկի Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո