Հասարակություն
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Աշխարհի 27-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին, որը 83-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում: Մրցախաղը տևեց 1 ժամ 18 րոպե: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը: Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,415,725 դոլար է։ Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





