Հասարակություն
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում: Արգենտինայի առաջնության (Կլաուսուրա) 12-րդ տուրում «Բարակաս Սենտրալը» Բալեկյանի երկու գոլերի շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ է տարել նրա նախկին ակումբ «Հուրականի» նկատմամբ: 9-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը բացել է հաշիվը, իսկ 62-րդ րոպեին վերջակետ է դրել խաղին: Երկրորդ գոլն անչափ գեղեցիկ է ստացվել: 72-րդ րոպեին Բալեկյանը փոխարինվել է: Ընթացիկ առաջնությունում Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է 9 հանդիպման ու խփել 2 գոլ: «Բարակաս Սենտրալը» 12 խաղից հետո 18 միավորով 8-րդ տեղում է: Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





