Հասարակություն
Նոր կենսաչափական փաստաթղթեր․ ո՞վ պետք է ունենա և որքա՞ն կարժենա․ Նելլի Դավթյան
Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտի արժեքը սահմանվել է 5,950 դրամ, իսկ անձնագրինը՝ 28,650 դրամ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է նոր կենսաչափական փաստաթղթերի սահմանված պետական տուրքերն ու դրանց ներդրման մանրամասները։ Ըստ ծառայության ղեկավարի՝ սահմանված տուրքերը ճշգրտորեն համապատասխանում են մրցույթում հաղթած մասնավոր ընկերության առաջարկած ինքնարժեքին, և պետության կողմից դրանց վրա հավելյալ գումար չի ավելացվել։ Նելլի Դավթյանի փոխանցմամբ՝ նոր համակարգն ապահովելու է ճշգրիտ նույնականացում, իրավական ինքնության ու տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, հնարավորություն է տալու օգտվել թվային հանրային ծառայություններից և քաղաքացիներին ազատելու է տարբեր գերատեսչությունների միջև տվյալներ փոխանցելու անհրաժեշտությունից։ Սպասարկումն իրականացվելու է ժամանակակից գրասենյակային պայմաններում։ Նոր փաստաթղթերի գնագոյացումը համեմատելի չէ հին նմուշի անձնագրի 1000 դրամ պետական տուրքի հետ, սակայն համադրելի է նախկին կենսաչափական անձնագրերի արժեքի (25,000 դրամ) հետ։ Ի տարբերություն նախկին փաստաթղթերի, որոնց կրիչները փոխճանաչելի չէին աշխարհում, իսկ պաշտպանվածության աստիճանը՝ ցածր, նոր ենթակառուցվածքը սերտիֆիկացվում է եվրոպական բարձրագույն ստանդարտներով։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հիշեցնում է, որ նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Անձնագիրը նախատեսված է լինելու բացառապես արտերկիր ճամփորդելու համար, և սահմանահատման ծրագրեր չունենալու դեպքում այն ձեռք բերելու անհրաժեշտություն չի լինի։ TrustConf2026 by imID. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց թվային վստահության համաժողով Հայաստանը վիզաների ազատականացման ծրագրի իրականացման վերջնաժամկետ է նախանշել 2029-ը․ նախարար Ավստրալիայի խորհրդարանը OpenAI-ի և Anthropic-ի ղեկավարներին հրավիրել է լսումների Նոր սերնդի կենսաչափական անձնագրերի նույնացումը վայրկյաններ է տևելու. նախարար Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





