Լուսանկարը՝ Վրաստանի կառավարությունից Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ կցանկանար՝ «Վրաստանն այսօր ԵՄ ինտեգրման ճանապարհին նույն մակարդակում լիներ, ինչ Մոլդովան և Ուկրաինան», իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակադարձել է՝ ասելով, որ այդ երկու երկրները Վրաստանից առաջ են միայն «բացասական ցուցանիշներով»։ «Եթե Մոլդովան և Ուկրաինան ինչ-որ հարցում Վրաստանից առաջ են, ապա միայն բացասական ցուցանիշներով»,- հոկտեմբերի 7-ին ասել է Կոբախիձեն։ «Աստված չանի, որ այդ հարցերում մենք անցնենք Ուկրաինային և Մոլդովային»։ Նա հավելել է, որ Վրաստանն ունի իր ճանապարհը՝ «խաղաղության ճանապարհը, տնտեսական զարգացման ճանապարհը, և մենք անպայման կշարունակենք այդ ճանապարհով»։ Կոբախիձեն նաև Վրաստանի ԵՄ ինտեգրումը կապել է այն բանի հետ, թե արդյոք Եվրահանձնաժողովը «առողջ վերաբերմունք» ունի Վրաստանի նկատմամբ՝ պնդելով, որ երկիրը կատարել է ԵՄ-ի՝ ինտեգրման համար սահմանած «պարտավորությունների 90 տոկոսը»։ «Դուք գիտեք, թե ինչ իրավիճակ է Վրաստանում, ինչպես ենք մենք հազար քայլ առաջ թե՛ Ուկրաինայից, թե՛ Մոլդովայից և մյուս թեկնածու երկրներից։ Մնացածն արդեն առողջ վերաբերմունքի հարց է»,- պնդել է նա՝ չնայած Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանը դեռ չի կատարել բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկությունները։ Կոբախիձեի հայտարարությունը հետևել է Կոսի մեկնաբանություններին։ Վերջինս վրացական Tabula լրատվամիջոցին ասել էր, որ Վրաստանը «թեկնածու երկիր է միայն թղթի վրա»՝ կրկնելով նախկինում արած նման հայտարարությունները։ «Ցավով եմ ասում սա, և հաշվի առնելով վրաց ժողովրդի հսկայական աջակցությունը՝ կցանկանայի, որ Վրաստանն այսօր նույն մակարդակում լիներ, ինչ Մոլդովան և Ուկրաինան»,- ըստ Georgia Today-ի՝ ասել է նա։ «Թե ինչպես ենք շարունակելու առաջ շարժվել այս երկրի հետ, մեծապես կախված կլինի անդամ պետությունների դիրքորոշումից։ Սակայն այն, ինչ այժմ տեղի է ունենում երկրում, մեծ մասամբ կարտացոլվի հոկտեմբերի վերջին հրապարակվելիք ընդլայնման զեկույցներում։ Կարող եք պատկերացնել, թե դա ինչ ուղղությամբ կգնա»։ Հոկտեմբերի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ-ի հետագա ընդլայնմանը նախապատրաստվելու վերաբերյալ 25-էջանոց հաղորդագրություն։ Զեկույցում Վրաստանը, որը թեկնածու երկրի կարգավիճակ ունի 2023-ի դեկտեմբերից, ընդհանրապես չի հիշատակվել։ Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները մի քանի տարի է՝ արագ վատթարանում են։ ԵՄ-ն շարունակում է քննադատել իշխող «Վրացական երազանք» կուսակցության սահմանափակող քաղաքականությունը, մինչդեռ կուսակցությունը ԵՄ-ին մեղադրում է Վրաստանի ինքնիշխանության սահմանները խախտելու մեջ։ «Մեզ ծեծում էին»․ Վրաստանում կալանավորները պատմում են աշխատակիցների բռնությունների մասին Թբիլիսիի քաղաքապետը երթևեկությունը թեթևացնելու համար նոր կանոններ է ներդնում Վրացի ցուցարարը պնդում է, որ ոստիկանները ծեծել և սեռական բռնության են ենթարկել իրեն Ըստ ուսումնասիրության՝ Վրաստանում ցուցարարների նկատմամբ կիրառված նյութերը երկարաժամկետ առողջական հետևանքներ են առաջացրել Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Զերմուկի բարձունքներում Նորաձևության շաբաթը՝ հին աստվածների հովանու ներքո