Նա նաև վստահեցրել է, որ Իրանը «լիովին պատրաստ է» գործի դնել ռազմական նոր հնարավորություններ, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի։ «Մենք առաջին շաբաթում չգործեցինք այնպես, որ բացահայտեինք մեր բոլոր հնարավորությունները։ Եթե դա անեինք, հետագայում օգտագործելու քիչ բան կունենայինք», - ասել է նա։ «Այսօր, եթե տեղի ունենա ևս մեկ բախում, մենք անպայման թշնամուն կառերեսվենք շատ ավելի լայն և լայնածավալ ծրագրով»,- հավելել է նա։ Ռեզաին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարին մեղադրել է Հորմուզի նեղուցով ԱՄԷ զինված ուժերի աջակցությամբ մաքսանենգ ճանապարհով նավթի տեղափոխումը կազմակերպելու մեջ: «Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում մենք միջինը ամեն գիշեր հարվածել ենք այս մաքսանենգ նավերից հինգին: Սրանք հենց այն գործողություններն են, որոնք վերահսկում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարը»,- ասել է նա: Նա պնդել է, որ «ԱՄԷ զինված ուժերի անձնակազմ» է տեղակայվել և օգտագործվել «այդ գործողություններին աջակցելու համար»։ Նա նաև ԱՄՆ նախագահին է մեղադրել այս գործողություններում ներգրավված լինելու մեջ: «Թրամփը համագործակցել է մի շարք մաքսանենգների հետ Օմանի այս ժայռոտ ափամերձ ջրերում՝ մաքսանենգ գործողություններ իրականացնելու համար»,- նշել է նա։ Ռեզաին նաև ասել է, որ ԱՄՆ-ն ընդունել է Իրանի յոթ կետանոց առաջարկների մի մասը միայն, մյուսները թողել է անպատասխան, ինչը, ըստ նրա, «անբավարար է»: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը դեռ չի արձագանքել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններին: