Հասարակություն
Մարտի 1-ի գործով Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Մարտի 1-ի գործով Դատախազությունը դատարան է հանձնել Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Վերջինս մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, որն արտահայտվել է առանց իրավական կարգի ու նախազգուշացման ցուցարարների ուղղությամբ «ԿՍ-23» կարաբիններից «Չերյոմուխա-7» տեսակի ժամկետանց արցունքաբեր գազի նռնակներ կիրառելու հրաման տալով․ արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ 3 անձի մահ, 2 անձի առողջությանը ծանր, իսկ 1 անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս։ Քրեական վարույթով պարզվել էր, որ Գրիգոր Գրիգորյանը՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ: Գրիգոր Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել էր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել էին ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել էին փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Դատախազը հոկտեմբերի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել Գրիգոր Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Սաուդյան Արաբիայում 12 մարդ է զոհվել օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Քաղհասարակության 11 կազմակերպություն պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը COP17-ում հայ գերիների հարցը բարձրացվելո՞ւ է Հայկական գյուղմթերքը կհայտնվի՞ ԵՄ բարձրակարգ ռեստորաններում և հյուրանոցներում TRIPP-ի շուտափույթ կառուցումը կարող է մեծացնել Հայաստանի ապաշրջափակման շանսերը Ազգային անվտանգությունն ըստ Ալեն Սիմոնյանի Բաքվի պատանդների ազատմանը խոչընդոտում է մեր կառավարության անգործությունը ԱՄՆ-ն բավարար չափով շահագրգռված չէ՞ բացելու հայ-թուրքական սահմանը Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում Ինչո՞ւ է Ադրբեջանը դեռևս ամրացած մնում Ջերմուկի բարձունքներում
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





